ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ << ՄՏԵԼ Է >> WADA

15:42 - 27 Մար, 2020

Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը  / WADA/  հավատարմագրված տասնմեկ հակադոպինգային  լաբորատորիաներ կասեցրել կամ սահմանափակել  են իրենց գործունեությունը կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ քաղաքներն են Լոս Անջելեսը, Մոնրեալը, Ռիո դե ժանեյրոն,Դոհան, Բարսելոնը, Բուխարեստը, Լոնդոնը, Մադրիդը, Փարիզը, Հռոմը և հարավաֆրիկյան  Բլյումֆոնտեյնը։

Կազմակերպությանը հավատարմագրված  պաշտոնական ցանկում  ընդհանուր առմամբ ընդգրկված է 30 լաբորատորիա։

 

Այլ նորություններ